«Բաստիայի» ավագ Յաննիկ Կայուզական ոչ մարզական վարքով է առանձնացել «Անժեի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում:
74-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպանը փոխարինվել է, ինչից հետո հարվածել է չորրորդ մրցավարի ցուցատախտակին: Դրա համար Կայուզական ստացել է կարմիր քարտ: Ընդ որում՝ դա նրա երրորդ կարմիր քարտն է վերջին 4 խաղում:
Այդ խաղում «Բաստիան» պարտվել է 0:3 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում