00:20  ,  26 փետրվարի, 2017

Մոուրինյոն Նեյմարին համոզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամռանը ձեռք բերել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Sport.es-ի համաձայն՝ նախորդ շաբաթ պորտուգալացի մասնագետը զանգել է 25-ամյա բրազիլացուն եւ դրանից հետո կանոնավոր կապ է հաստատում նրա հետ՝ համոզելով տեղափոխվել անգլիական ակումբ: Մոուրինյոն Նեյմարին հավաստիացրել է, որ նա կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գիծը եւ ավելի ուժեղ ֆուտբոլիստ կդառնա Անգլիայի Պրեմյեր լիգայում:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում