Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրը հաջող ստացվեց առաջատարների համար:
«Բավարիան» Մյունխենում 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Համբուրգի» դարպասը, Դորտմունդի «Բորուսիան» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆրայբուրգի» նկատմամբ, իսկ «Լայպցիգը» տանն ուժեղ գտնվեց «Քյոլնից»՝ 3:1: «Բորուսիայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն Օբամեյանգի հետ 19-ական գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
«Բավարիան» ունի 53 միավոր եւ 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգին»: «Բորուսիան» 40 միավորով երրորդն է:
Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Բավարիա» - «Համբուրգ»՝ 8:0
Արտուրո Վիդալ, 7, Ռոբերտ Լեւանդովսկի, 24, 42 (11մ), 54, Դավիդ Ալաբա, 54, Կինգսլի Կոման, 65, 69, Արյեն Ռոբեն, 87
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:3
Սոկրատիս Պապաստատոպուլոս, 13, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 55, 70
«Լայպցիգ» - «Քյոլն»՝ 3:1
Էմիլ Ֆորսբերգ, 5, Դոմինիկ Մարո, 34 (ինքնագոլ), Տիմո Վերներ, 65 – Յույա Օսակո, 53
«Բայեր» - «Մայնց»՝ 0:2
Ստեֆան Բել, 3, Լեւին Օզտունալի, 11
«Դարմշտադտ» - «Աուգսբուրգ»՝ 1:2
Մարսել Հելեր, 47 – Պոլ Վերհագ, 55 (11մ), Ռաուլ Բոբադիլիա, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում