11:47  ,  24 փետրվարի, 2017

Գարի Լինեկեր. Ռանյերիի հեռացումն անբացատրելի է ու անթույլատրելի

Անգլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, BBC-ի ֆուտբոլային փորձագետ եւ հաղորդավար Գարի Լինեկերն անդրադարձել է Կլաուդիո Ռանյերիի հեռացմանը Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Կլաուդիո Ռանյերին հեռացվե՞լ է: Իրո՞ք: Դիլի դին, դիլի դոն, խաղն անցավ: Այն ամենից հետո, ինչ Ռանյերին արեց ակումբի համար, նրա հեռացումն անբացատրելի է, անթույլատրելի ու անչափ տխուր»,- թվիթերյան էջում գրել է Լինեկերը:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում թիմը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում եւ խմբային փուլում գրավեց առաջին տեղը, իսկ 1/8 եզրափակիչի առաջին խաղում դրսում 1։2 հաշվով պարտվել է իսպանական «Սեւիլիային»: Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո լեսթերցիները 21 միավորով 17-րդ տեղում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում