Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում առաջին հանդիպումներն են անցկացնում պորտուգալական «Պորտուն» ու իտալական «Յուվենտուսը» եւ իսպանական «Սեւիլիան» ու անգլիական «Լեսթեր Սիթին»: Ավարտվել են առաջին խաղակեսերը:
«Պորտու» - «Յուվենտուս» խաղում դարպասի գրավում դեռ չի գրանցվել, սակայն դաշտի տերերը 27-րդ րոպեին մնացել են տասը ֆուտբոլիստներով: Երկու րոպեում երկու դեղին քարտի համար հեռացվել է բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը:
«Սեւիլիան» Անգլիայի չեմպիոններին հաղթում է նվազագույն հաշվով իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի գոլի շնորհիվ: «Լեսթերի» դարպասին նշանակված 11 մետրանոցը չի կարողացել արդյունավետ իրացնել արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան: Գերազանց խաղաց դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը:
Ընդմիջում է:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես
«Պորտու» - «Յուվենտուս»՝ 0:0
Հեռացում ՝ Ալեքս Տելես («Պորտու»), 27, երկրորդ դեղին քարտ
«Սեւիլիա» - «Լեսթեր Սիթի»՝ 1:0
Պաբլո Սարաբիա, 25
Չիրացրած 11մ՝ Խոակին Կոռեա («Սեւիլիա»), 14
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում