17:42  ,  21 փետրվարի, 2017

Ռուսական «Արմավիրը» մարզումային հավաք կանցկացնի Երեւանում

Ռուսական «Արմավիրը» փետրվարի 22-ից մարզումային հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում (ПФЛ) հանդես եկող թիմը գլխավորում է Արսեն Պապիկյանը: «Արմավիրը» Երեւանում կանցկացնի նաեւ երեք ստուգողական հանդիպում՝  «Արարատի» (փետրվարի 24), «Բանանցի» (փետրվարի 28) եւ «Բանանց-2»-ի (մարտի 3) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում