22:09  ,  13 փետրվարի, 2017

Լուկաշենկոյի Գավաթին մասնակցել է 3 արցախցի մարզիկ

Մինսկում անցկացված Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկությանը մասնակցել են նաեւ Հայաստանի սամբիստները: 21-րդ միջազգային մրցաշարը՝ Բելառուսի բաց առաջնությունը, այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:

Հայաստանի ներկայացուցիչներից 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց է անցկացրել 5 գոտեմարտերը եւ հռչակվել առաջնության չեմպիոն, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմի հինգ մարզիկներից երեքը Արցախից էին: Պատվիրակության մեջ էին նաեւ մարզիչ Հայկ Ավետիսյանը եւ մրցավար Էդուարդ Ասլանյանը, որը նաեւ մրցաշարի գլխավոր մրցավարի տեղակալն էր: Թիմը փետրվարի 13-ին Բելառուսից բարեհաջող վերադարձել է հայրենիք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում