15:33  ,  6 փետրվարի, 2017

Արաս Օզբիլիսի թիմակցի գոլը լավագույնն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում

Թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Ջենկ Տոսունի գոլը երկրպագուների վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն գոլ, հայտնում է ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջը:

Երկրպագուներին դուր է եկել թուրք ֆուտբոլիստի գոլը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ 5-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 3:3 հաշվով: Այդ խաղում պորտուգալական ակումբը չէր կարողացել պահպանել 3 գոլի առավելությունը:

«Բեշիկթաշը» չէր հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը, իսկ Ջենկ Տոսունը միայն այդ գոլն էր խփել անցկացրած 6 խաղերում:

Հիշեցնենք, որ թուրքական ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին չէր հայտավորել Չեմպիոնների լիգային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում