Չեխիայի Օստրավա քաղաքում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 10-րդ տեղն է գրավել կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ իրավունք է նվաճել շարունակել պայքարը ազատ ծրագրում, որը տեղի կունենա հունվարի 27-ին:
Կարճ ծրագրում առաջին երկու տեղերը գրավել են ռուսաստանցիներ Եվգենյա Մեդվեդեւան եւ Աննա Պոգորիլայան: Երրորդը իտալացի Կարոլինա Կոստներն է:
Տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, պարային զույգերի մրցաշարում՝ Թինա Գարաբեդյան - Սիմոն Սենեկալ զույգը:
Պարային զույգերի կարճ ծրագիրը հունվարի 26-ին է, տղամարդկանցը՝ հունվարի 27-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում