Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու դարձած Ուեյն Ռունիի ռեկորդին։
Անգլիացի հարձակվողը, Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում գրավելով «Սթոք Սիթիի» դարպասը, 250 գոլով դարձավ Անգլիայի 20-ակի չեմպիոնի պատմության լավագույն ռմբարկուն: 31-ամյա Ռունին մեկ գնդակով գերազանցեց անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնի ռեկորդը:
Անգլիայի հավաքականի ավագը 2004 թվականից է խաղում մանչեսթերյան ակումբում, որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրեց 451-րդ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ռունին նաեւ Անգլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ այդ ցուցանիշով եւս գերազանցել էր Բոբի Չարլթոնի ռեկորդը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում