17:15  ,  21 հունվարի, 2017

Լեւանդովսկի. Հարվածս չստացվեց, բայց գոլը մնում է գոլ

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է «Ֆրայբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղի ավելացված ժամանակում խփած հաղթական գոլը:

«Առաջինը մտածեցի փոխանցում կատարելու մասին, սակայն դա այնքան էլ հեշտ չէր: Այդ պատճառով որոշեցի ընդունել գնդակն ու հարվածել: Ի ուրախություն ինձ, գնդակը հայտնվեց դարպասում: Ես լավագույն կերպով չհարվածեցի, սակայն գոլը մնում է գոլ, իսկ 3 միավորը՝ 3 միավոր»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը:

Հիշեցնենք, որ Ֆրայբուրգում կայացած խաղում Կարլո Անչելոտիի թիմը կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, իսկ Լեւանդովսկին դարձել էր դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում