13:45  ,  20 հունվարի, 2017

Օբամեյանգ. Երբեք չեմ խաղա «Բավարիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ երբեք չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:

«Ապագան կանխատեսել չի կարող ոչ ոք: Այժմ ես խաղում եմ «Բորուսիայում» եւ երջանիկ եմ այս ակումբում: Չեմ կարող ասել, թե քանի տարի կմնամ այստեղ: Հնարավոր է, որ ամռանը կհայտնվի մի ակումբ, որը կպայմանավորվի «Բորուսիայի» հետ եւ ես կհեռանամ: Երբեք չեմ խաղա «Բավարիայի» կազմում»,- հարձակվողի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ այս օրերին Օբամեյանգը Գաբոնի հավաքականի կազմում մասնակցում է Աֆրիկայի Գավաթին, որի 2 տուրերում խփել է 2 գոլ: Նախկինում նա բազմիցս հայտնել է Մադրիդի «Ռեալում» հանդես գալու ցանկություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում