«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տուն է գտել Մանչեսթերում եւ հեռացել է Lowry Hotel հյուրանոցից, որում ապրում էր վերջին ամիսների ընթացքում, գրում է Mirror-ը:
Հայաստանի հավաքականի 27-ամյա ավագի հետ Lowry Hotel-ում էին նաեւ նրա ակումբակիցներ Էրիկ Բային, Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը, որոնք եւս այս մրցաշրջանից առաջ են տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Lowry Hotel-ում շարունակվում է բնակվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում