15:33  ,  19 հունվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանը տուն է գտել Մանչեսթերում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տուն է գտել Մանչեսթերում եւ հեռացել է Lowry Hotel հյուրանոցից, որում ապրում էր վերջին ամիսների ընթացքում, գրում է Mirror-ը: 

Հայաստանի հավաքականի 27-ամյա ավագի հետ Lowry Hotel-ում էին նաեւ նրա ակումբակիցներ Էրիկ Բային, Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը, որոնք եւս այս մրցաշրջանից առաջ են տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Lowry Hotel-ում շարունակվում է բնակվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում