12:44  ,  14 հունվարի, 2017

Ադրբեջանի հավաքականի հարձակվողը հրաժարվել է խաղալ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ

Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի հարձակվող Վագիֆ Ջավադովը պատմել է, որ հրաժարվել է Մախաչկալայի «Անժի» տեղափոխվելու տարբերակից: Վերջերս Դաղստանի թիմը գլխավորել էր ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը:

«Ես լուրջ առաջարկ ունեի «Անժիից», սակայն որոշեցի հրաժարվել այդ տարբերակից: Չեմ ցանկանում աշխատել այդ մարզիչի գլխավորությամբ»,- Ջավադովի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:

Վագիֆ Ջավադովը Ռուսաստանում 2011-ին խաղացել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում, իսկ դրանից հետո հանդես է եկել ադրբեջանական ու թուրքական թիմերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում