«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ անգլիական ակումբի երկրպագուները տպավորել են իրեն:
«Երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել թիմին: Դա մարդիկ են, որոնք հիշում են անցյալը, բայց ապրում ներկայով: Նրանք պահպանում են ավանդույթները եւ հավատում են լուսավոր ապագային՝ թիմի կողքին լինելով նաեւ դժվար պահերին: Դրանք շատ կարեւոր բաներ են ինձ համար: Այդ ամենն ինձ ստիպեց սիրահարվել այս ակումբին: Սակայն ինձ դուր են գալիս նաեւ իմ ֆուտբոլիստները, թե ինչպես են նրանք խաղում ու ստեղծագործում: Նրանք շատ լավ տղաներ են, որոնց հետ ես սիրում եմ աշխատել: Ես շատ երջանիկ եմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չի պարտվել 13 խաղ անընդմեջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում