11:10  ,  23 դեկտեմբերի, 2016

«Էսպանյոլի» մարզիչը ներողություն է խնդրել Մեսիին գովելու համար

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Կիկե Ֆլորեսն ափսոսանք է հայտնել, որ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղից (4:1) հետո գովեստի խոսքեր էր ասել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին:

«Չէի ցանկանա ստեղծել վատ տրամադրություն: Եթե ես հիասթափեցրել եմ «Էսպանյոլի» երկրպագուներին, ներողություն եմ խնդրում: Չէի ցանկանա, որ այդպես լիներ: Ես նվիրված եմ «Էսպանյոլին» այս ակումբում աշխատանքի առաջին օրվանից եւ շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Մեր նպատակը նրանց երջանիկ դարձնելն է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Ավելի վաղ Կիկե Ֆլորեսը հայտարարել էր, որ Մեսին միակ ֆուտբոլիստն է, որը կարող է հեթ-տրիկի հեղինակ դառնալ բոլոր խաղերում, եթե ցանկանա դա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում