10:20  ,  19 դեկտեմբերի, 2016

Մեսին՝ տարվա լավագույն ռմբարկու

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում, բոլոր մրցաշարերում 51-րդ գոլն է խփել 2016 թվականին: Դա լավագույն ցուցանիշն է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) խաղացողների շրջանում, գրում է Opta-ն:

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տարին ավարտել է 42 գոլով:

Մեսիի ակումբակից Լուիս Սուարեսը «Էսպանյոլի» դեմ խաղում դուբլից հետո 2016-ին գոլերի քանակը հասցրել է 37-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում