14:40  ,  14 դեկտեմբերի, 2016

«Մանեկեն չելենջ»՝ «Արարատի» հոկեյիստներից

A video posted by Юра ✔️ (@lomakiny) on

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնությունում հանդես եկող «Արարատի» խաղացողները եւս միացել են «Մանեկեն չելենջ» ֆլեշմոբին: Հայկական ակումբի հոկեյիստները տեսանյութը նկարահանել են մարզասրահում:

«Արարատին» է միացել չեխական «Կլադնո» ակումբի հոկեյիստ Նորայր Հովսեփյանը: Յուրի եւ Վլադիսլավ Լոմակին եղբայրները հեռացել են թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ վերջերս «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում Յուրի Չուխին փոխարինել էր Ալեքսանդր Արխովանոկը: Բելառուսի բաց առաջնությունում «Արարատը» 28-րդ տուրից հետո 49 միավորով 5-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում