21:26  ,  10 հուլիսի, 2012

Ռաֆայել Նադալն ամենացանկալի տղամարդն է

Թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերի 11-ակի հաղթող Ռաֆայել Նադալը ճանաչվել է ամենացանկալի տղամարդը Իսպանիայի կանանց համար, հաղորդում է Cadena SER-ը։

Իսպանական Hoteles.com կայքում քվեարկություն է անցկացվել «Ո՞ւմ հետ կցանկանայիք գիշեր անցկացնել հյուրանոցում» հարցով։

Հարցման մասնակիցների 24,1 տոկոսը քվեարկել է Նադալի օգտին։ Երկրորդ տեղում Բրեդ Փիթն է՝ 17,8 տոկոս, երրորդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 13,4 տոկոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում