15:08  ,  10 դեկտեմբերի, 2016

Մաքսիմ Մանուկյանը` աշխարհի գավաթակիր

Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի երրորդ խաղարկությունում Երեւանի «Դինամոն» գրավել է 5-րդ տեղը: 5-րդ տեղի համար մրցամարտում հայկական ակումբը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող մոսկովյան MGFSO թիմին:

Մրցաշարում հաղթել է Իրանը ներկայացնող «Սինա Սանաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը: Իրանական «Բիմեհ Ռեզին» էլ դարձել է բրոնզե մեդալակիր: «Բիմեհ Ռեզիի» կազմում հանդես է գալիս Արսեն Ջուլֆալակյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English