14:41  ,  10 դեկտեմբերի, 2016

Բուդապեշտ. Վարշամ Բորանյանը մեկնարկեց հաղթանակով, Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ պարտությամբ

Բուդապեշտում մեկնարկել է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է առաջին անգամ: Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Մրցման առաջին օրը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) եւ ազատոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ):

Բորանյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ հաղթել է (2:2) իրանցի Աֆշին Բիաբանգարդին: Վարշամի հաջորդ մրցակիցը կլինի մոլդովացի Դանիել Կատարագան:

Ֆրանգուլյանը մեկնարկել է 1/8 եզրափակիչից՝ 0:4 հաշվով պարտվելով իրանցի Բեհնամ Էհսանպուրին: Եթե իրանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Վոլոդյա Ֆրանգուլյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հայաստանի հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ ազատոճային Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում