14:33  ,  10 դեկտեմբերի, 2016

Զիդան. Ցանկանում եմ, որ Խամեսը մնա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Դեպորտիվոյի» դեմ Պրիմերայի 15-րդ տուրի խաղից առաջ նշել է, որ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը չի հեռանալու Արքայական ակումբից:

«Չեմ կարող ասել՝ Խամեսը լինելու է մեկնարկային կազմում, թե՝ ոչ: Նա թիմից չի հեռանա հունվարին: Ես ցանկանում եմ, որ նա մնա: Մորատան խաղը կսկսի մեկնարկային կազմում: Նա լավ է աշխատել վերջին մարզումներին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն: 

«Ռեալ» - «Դեպորտիվո» խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում