12:30  ,  10 դեկտեմբերի, 2016

Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լիներ երրորդ կամ չորրորդ տեղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը Պրեմյեր լիգայում իր տեղում չէ:

«Մանչեսթեր Յունայթեդն» անարդարացի ցածր տեղ է զբաղեցնում Պրեմյեր լիգայում: Մենք պետք է հավաքած լինեինք ավելի շատ միավորներ: Եթե հավատանք մրցաշարային աղյուսակին, ապա կան թիմեր, որոնք մեզանից լավն են, սակայն դա այդպես չէ:

Եթե հաղթեինք բոլոր այն խաղերում, որոնցում արժանի էինք հաղթանակի, ապա հիմա կլինեինք երրորդ կամ չորրորդ տեղում: Ես ուրախ եմ թիմի առաջընթացի համար, սակայն մեզ պետք է աշխատել: Չեմ հիասթափվում, քանի որ լավ խաղով կարող ենք հասնել լավ արդյունքի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը 6-րդ տեղում է եւ 13 միավոր զիջում է առաջատար «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում