10:55  ,  10 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» 23 միլիոն է պահանջում Ֆելաինիի համար

Բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Daily Mail-ի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 23 միլիոն եվրոյով բաժանվել բելգիացուց: Ֆելաինիի ծառայություններով հետաքրքրված է «Վեստ Հեմը», որը պատրաստ չէ վճարել այդքան:

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2013-ին 32 միլիոն եվրո է վճարել «Էվերտոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում