15:44  ,  9 դեկտեմբերի, 2016

Բլատեր. Ինֆանտինոն չի հարգում ինձ

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը կազմակերպության այժմյան ղեկավար Ջանի Ինֆանտինոյին մեղադրել է իր հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ:

«Հիասթափված եմ, թե ինչ է տեղի ունենում ՖԻՖԱ-ում: Եթե ամեն բան փոխվի, ես ուրախ կլինեմ: Ինչ վերաբերում է Ջանի Ինֆանտինոյին, ապա ես երբեք չեմ տեսել, որ նոր նախագահն այդքան անհարգալից վերաբերմունք ցուցաբերի նախկին նախագահի հանդեպ: Երբ նա ընտրվեց, եկավ իմ տուն եւ մենք գինի ըմպեցինք միասին: Հետո ես նրան ասացի, որ ունեմ ցուցակ, որում ՖԻՖԱ-ում առկա խնդիրներն են եւ պետք է լուծել դրանք: Նա վերցրեց այդ ցուցակը, բայց երբեք չանդրադարձավ դրան: Ես գրել ու զանգել եմ նրան, սակայն պատասխան չեմ ստացել: Հիմա մենք հաղորդակցվում ենք միայն փաստաբանների միջոցով»,- Բլատերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով Յոզեֆ Բլատերը 6 տարով հեռացվել է ֆուտբոլից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում