20:00  ,  10 հուլիսի, 2012

Բարձրակրունկ կոշիկներով կանանց մրցավազք Մոսկվայում

Մոսկվայի կենտրոնում կայացել է բարձրակրունկ կոշիկներով կանանց ավանդական ամենամյա մրցավազքը: Մրցավազքի մասնակիցները իրենց ուժերն են փորձում 50 մետր տարածությունում: Գլխավոր մրցանակը 100 հազար ռուբլի է (մոտ 3 հազար դոլար)

Մասնակիցները եզրագիծ հասնելու համար պետք է առնվազն չկորցնեն հավասարակշռությունը, ինչը շատերին չի հաջողվում եւ նրանք իրենց 9 սանտիմետրանոց կրունկներով ընկնում են: Այս տարի մրցավազքում հաղթել է Մարինա Տուկտամիշեւան, հաղորդում է NTD հեռուստաընկերությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում