20:38  ,  8 դեկտեմբերի, 2016

Դմիտրի Չուդինովը ցանկանում է մենամարտել Արթուր Աբրահամի հետ

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դմիտրի Չուդինովի թիմը ցանկանում է կազմակերպել մենամարտ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: Այդ մասին rsport-ին հայտնել է Չուդինովի պրոմոուտեր Ումար Կրեմլյովը:

«Չուդինովը հանդես կգա երկրորդ միջին քաշային կարգում: Կցանկանայինք մենամարտ անցկացնել Աբրահամի հետ, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տվել: Մյուրեյի թիմը հրաժարվեց Չուդինովի հետ մենամարտից փետրվարին: Դիտարկում ենք միայն Մյուրեյի եւ Աբրահամի տարբերակները»,- ասել է Կրեմլյովը:

WBA վարկածով աշխարհի նախկին ժամանակավոր չեմպիոն Չուդինովը նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք է մենամարտեր Մարտին Մյուրեյի հետ, սակայն ռուսաստանցին երկու օր առաջ հրաժարվեց վիրուսային հիվանդության պատճառաբանությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում