23:22  ,  6 դեկտեմբերի, 2016

Գեւորգ Ղազարյան. Ամեն օր չէ, որ գրավում ես «Բենֆիկայի» դարպասը

«Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը պորտուգալական ակումբի պաշտոնական ալիքի հետ զրույցում խոսել է Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի խաղում խփած գոլի մասին:

«Շատ ուրախ էի այդ գոլի համար, քանի որ ամեն օր չէ, որ գոլ ես խփում «Բենֆիկայի» դեմ խաղում: Երբ գոլի հեղինակ ես դառնում հանդիպման սկզբնամասում, խաղալն ավելի հեշտ է: Ուրախ եմ արդյունքի համար, քանի որ բոլորը գիտեն, թե որքան ուժեղ է «Բենֆիկան»: Ջանասիրաբար աշխատեցինք եւ կարողացանք հաղթել:

«Բենֆիկայի» դեմ խաղում հանդես էի գալիս հարձակվողի դիրքում, քանի որ նախկինում խաղացել եմ այդ դիրքում, բայց ոչ հաճախ: Կարծում եմ` այս խաղում կարեւոր չէր խաղային դիրքը: «Բենֆիկայի» դեմ խաղում պետք է հանդես գաս 100 տոկոսով»,- ասել է Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել էր Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 

Ղազարյանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում