23:05  ,  6 դեկտեմբերի, 2016

Պաշտոնական. Լեոնիդ Սլուցկին հեռանում է ԲԿՄԱ-ից

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

«Տոտենհեմ» - ԲԿՄԱ խաղը կկայանա դեկտեմբերի 7-ին Լոնդոնում: ԲԿՄԱ-ի նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա այս շաբաթ:

Լեոնիդ Սլուցկին 2009 թվականից է գլխավորում մոսկովյան ակումբը, որը Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրից հետո երրորդ տեղում է եւ 8 միավոր զիջում է առաջատար «Սպարտակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում