18:52  ,  10 հուլիսի, 2012

Գուարդադո. Հիանալի է, որ հանդիպելու ենք «Ռեալի» հետ

Իսպանական «Վալենսիայի» վերջին ձեռք բերումը` Անդրես Գուարդադոն, գոհունակություն է հայտնել, որ իր թիմը Իսպանիայի Պրիմերայի մեկնարկային խաղում հանդիպելու է գործող չեմպիոնի` Մադրիդի «Ռեալի» հետ:

Հիշեցնենք, ոչ «Դեպորտիվոյում» հանդես եկած մեքսիկացի կիսապաշտպանը «Վալենսիա» տեղափոխվեց մայիսի վերջին:

«Ես ոգեւորված եմ, որ տեղափոխվել եմ «Վալենսիայի» պես ակումբ: Ես ցանկանում եմ բազմաթիվ հանդիպումներում դառնալ թիմի առանցքային խաղացողը: Այն, որ մենք մրցաշրջանը սկսում ենք գործող չեմպիոնների դեմ, մեզ համար լրացուցիչ խթան է: Դա նոր մրցաշրջանը բարձր նոտայով սկսելու հիանալի հնարավորություն է»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում AS.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում