20:52  ,  6 դեկտեմբերի, 2016

«Նյու Յորք Կոսմոսը» խզել է բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը

Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգան (NASL) ներկայացնող «Նյու Յորք Կոսմոս» ակումբը դադարեցրել է գործունեությունը: Թիմը խզել է բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը եւ դադարեցրել է աշխատանքները բոլոր ոլորտներում, հաղորդում է ESPN-ը:

Ամերիկյան ակումբը ծանր ֆինանսական դրության մեջ է: Նոր ներդրողների չգտնելու դեպքում, «Նյու Յորք Կոսմոսը» կհայտնվի լուծարվելու եզրին:

1970 թվականին հիմնադրված «Նյու Յորք Կոսմոսում» հանդես են եկել լեգենդար ֆուտբոլիստներ Պելեն եւ Ֆրանց Բեկենբաուերը: 1985 թվականին ակումբը վերակազմավորվել էր: 2010թ. օգոստոսի 1-ին Պելեն հայտարարեց ակումբը նախկին անվանումով վերաստեղծելու մասին: Բրազիլացին դարձավ ակումբի պատվավոր նախագահը: Անցած տարի թիմում էր հանդես գալիս «Ռեալի» լեգենդ Ռաուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում