20:19  ,  6 դեկտեմբերի, 2016

Միլիարդատեր Մայքլ Ջորդանն ամենամեծ եկամուտով մարզիկն է պատմության մեջ

«Չիկագո Բուլզի» լեգենդար բասկետբոլիստ, «Շարլոթ Հորնեթս» ակումբի սեփականատեր Մայքլ Ջորդանը սպորտի պատմության մեջ ամենամեծ եկամուտով մարզիկն է: Forbes-ի տվյալներով, կրկնակի օլիմպիական չեմպիոնը վաստակել է 1,7 միլիարդ դոլար, որից զուտ աշխատավարձը կազմել է 98 միլիոն դոլար: Մնացած եկամուտը Ջորդանը ստացել է հովանավորներից: Եկամուտի մեծ մասը կապված է Ջորդանի անունով մարզական կոշիկների վաճառքի հետ: Ջորդանը ցմահ պայմանագիր ունի Nike ընկերության հետ:

Առաջին հնգյակում են նաեւ գոլֆիստներ՝ Թայգեր Վուդսը (1.65 միլիարդ դոլար), Առնոլդ Փալմերը (1.35 միլիարդ), Ջեք Նիքլաուսը (1.15 միլիարդ) եւ Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը (1 միլիարդ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում