17:50  ,  10 հուլիսի, 2012

«Ameria Cup». Հայ թենիսիստներն ավարտեցին պայքարը

Երեւանի «Օրանժ Թենիս» ակումբում մեկնարկած Futures դասի  «Ameria Cup» մրցաշարի առաջին շրջանում պայքարից դուրս մնացին Հայաստանի առաջին ռակետ Խաչատուր Խաչատրյանն ու ամերիկաբնակ Տիգրան Մարտիրոսյանը, որը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Հայաստանի հավաքականում։

Խաչատուր Խաչատրյանը 1։6, 0։6 հաշվով հաշվով պարտվել է հուլիսի 8-ին «Օրանժ Թենիս» ակումբում ավարտված «Ucom Сup» մրցաշարի հաղթող, բելգիացի Արթուր դե Գրիֆին։
Տիգրան Մարտիրոսյանը 3։6, 4։6 տանուլ է տվել ռուսաստանցի Ստանիսլաս Վովկին։

«Ameria Cup» մրցաշարին մասնակցում են 64 խաղացողներ Ռուսաստանից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Չեխիայից։

Մրցանակային հիմնադրամը 15 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում