16:58  ,  10 հուլիսի, 2012

«Ֆիորենտինան» 23 միլիոն ֆունտ է պահանջում Յովետիչի համար

Չեռնոգորիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեվան Յովետինչին ձեռք բերելու համար իտալական «Ֆիորենտինային» պետք է վճարել 23 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդ մասին հայտարարել է «Ֆիորենտինայի» մարզական տնօրեն Դանիելե Պրադեն:

«Մրցաշրջանի սկզբում մենք նշել էինք, որ չենք պատրաստվում վաճառել Յովետիչին, քանի որ նա մեր թիմի առաջատարն է: Սակայն մեր միջեւ կա պայմանավորվածություն, որ համապատասխան առաջարկի դեպքում մենք պետք է վաճառենք Ստեվանին: Այս պահին նման առաջարկ մենք չունենք»,- Պրադեի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Յովետիչի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը: Նրա ծառայություններով հետաքրքրվում են Թուրինի «Յուվենտուսը», Լոնդոնի «Արսենալը», անգլիական «Լիվերպուլն» ու մի շարք այլ ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում