15:33  ,  2 դեկտեմբերի, 2016

«Ուրարտուն» չի շարունակի ելույթը Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 2-ին հայկական ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով:

«Ուրարտուն» ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 9 տուրերում «Ուրարտուն» կրել է 9 պարտություն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում