20:32  ,  1 դեկտեմբերի, 2016

ԱԱ. «Տաշիրը» պարտվեց երրորդ տեղի համար մրցամարտում

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Տաշիրը» երրորդ տեղի համար մրցամարտում 2:6 հաշվով պարտություն կրեց ուկրաինական «Զդորովիեից»:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշները 0:8 (3:30) հաշվով պարտվել էին Իրանի «Ռազիին»:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար է:

Երկրորդ տարին անընդմեջ առաջնությանը մասնակցող «Տաշիրի» կազմում ընդգրկված են Նարեկ Խաչատրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61կ գ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) Շամիր Աթյանը (97կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում