17:52  ,  30 նոյեմբերի, 2016

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջել է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման դեկտեմբերի աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5-րդից (հուլիս-նոյեմբեր) նահանջել է 7-րդ տեղ։ Առաջատարը աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

ՖԻԴԵ. Համաշխարհային դասակարգումը նոյեմբերի 30-ի դրությամբ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2840

2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2823

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2809

4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 2804

5. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2794

6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2785

7. Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2785

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2779

9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2779

10. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2771

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում