11:40  ,  28 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան vs «Վեստ Հեմ»

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները լոնդոնյան «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի հետ փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին: Ռունիի ու Մխիթարյանի դաշտ դուրս գալուց հետո մանչեսթերցիները սկսեցին ավելի շատ գրոհել եւ ստացել էին նկատելի առավելություն: Խաղի մեջ ակտիվ մտած Մխիթարյանը դրվագներից մեկում մոտ էր գոլ խփելուն, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ երկրորդ հարվածով դարպասը գրաված Ջեսի Լինգարդի գոլը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ էր հայտավորվել Պրեմյեր լիգայի խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով