11:44  ,  10 հուլիսի, 2012

Ռուսաստանի հավաքականի խաղացողը կարիերան կշարունակի NBA-ում

Բասկետբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ մոսկովյան ԲԿՄԱ-ի պաշտպան Ասեքսեյ Շվեդը տեղափոխվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA), հաղորդում է «Известия»-ն:

23-ամյա բասկետբոլիստը կարիերան կշարունակի «Մինեսոտա» ակումբում: Շվեդն արդեն ժամանել է Մինեսոտա՝ տեղի համանուն թիմի հետ պայմանագիր կնքելու համար: ԲԿՄԱ-ն դեռ չի մեկնաբանել պաշտպանի տեղափոխության լուրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում