11:10  ,  10 հուլիսի, 2012

«Բարսելոնան» 40 միլիոն է պատրաստում Խավի Մարտինեսի համար

Իսպանիայի ազգային հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը դարձել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

«Աթլետիկի» նախագահ Խոսու Ուրուտիան վերջերս հայտարարել էր, որ 23-ամյա իսպանցուն ձեռք բերելու համար պետք է վճարել 40 միլիոն եվրո:

Իսպանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը պատրաստ է վճարել այդ գումարը, սակայն թիմը ստիպված կլինի վաճառել հոլանդացի Իբրահիմ Աֆելային ու բրազիլացի Ադրիանոյին: «Բարսելոնան» Մարտինեսին կառաջարկի տարեկան երեք միլիոն եվրո աշխատավարձ, գրում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում