10:17  ,  10 հուլիսի, 2012

Անչելոտի. Պիրլոն ու Վան Պերսին պետք չեն ՊՍԺ-ին

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերքել է լուրերը, թե փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսիին եւ Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին:

«ՊՍԺ-ն չունի Վան Պերսիի ու Պիրլոյի կարիքը: Վան Պերսին մեր գլխավոր տրանսֆերային նպատակը չէ, սակայն նա պետք է շատ ակումբների: Ինչ վերաբերվում է Պիրլոյին, նա հետաքրքրում է ցանկացած թիմի: Ես յոթ տարի մարզել եմ նրան եւ կարծում եմ, որ դա բավական է: Այս պահին ինձ մեկ հարց է անհանգստացնում. մտածում եմ, թե ով պետք է կրի ՊՍԺ-ի ավագի թեւկապը: Հնարավոր է, որ դա կլինի Մենեզը, սակայն ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում