01:41  ,  20 նոյեմբերի, 2016

ATP Finals. Ջոկովիչը 2 գեյմ տվեց Նիսիկորիին, եզրափակիչում կհանդիպեն առաջին ու երկրորդ ռակետները

Լոնդոնում ավարտին մոտեցող թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ու երկրորդ ռակետները՝ բրիտանացի Էնդի Մարեյը եւ սերբ Նովակ Ջոկովիչը:

Երկրորդ կիսաեզրափակիչում Ջոկովիչը մեկ ժամ 5 րոպեում 6:1, 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ:

Հիշեցնենք, որ առաջին ռակետ Մարեյը կիսաեզրափակիչում 3 սեթում դժվարին հաղթանակ էր տարել կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս