13:07  ,  12 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու հետ (ֆոտո)

Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդի Հովիկ Գրիգորյանի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր: Դա իրականացվել է «Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակում՝ «Գանձասար-Կապան» ակումբի ղեկավարության շնորհիվ:

Հովիկը իր ընտանիքի հետ ներկա է եղել Հայաստան – Չեռնոգորիա աշխարհի առաջնության ընտրական խաղին, որից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ: Նա լուսանկարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի հետ եւ վերցրել նրա ինքնագիրը, փոխանցում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով