Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը մեկնարկել է գեղասահքի 2016/17 մրցաշրջանի Մեծ մրցանակի 6 փուլերից երրորդում՝ «Ռոստելեկոմի Գավաթում»:
Մոսկվայում ընթացող մրցման կարճ ծրագրում Գալուստյանը վաստակեց 55,93 միավոր եւ 12 մասնակիցների մեջ գրանցեց 9-րդ արդյունքը: Ազատ ծրագրի մրցումը կկայանա նոյեմբերի 5-ին:
Rostelecom Cup, կարճ ծրագիր
1. Աննա Պոգորիլայա (Ռուսաստան) - 73,93 միավոր
2. Ելենա Ռադիոնովա (Ռուսաստան) - 71,93
3. Յուլիա Լիպնիցկայա (Ռուսաստան) - 69,25
9. Անաստասիա Գալուստյան (Հայաստան) - 55,93
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում