11:25  ,  29 հոկտեմբերի, 2016

NBA. Ֆավորիտների հաղթանակները, Ուեստբրուկի 51 միավորներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 94:91 հաշվով հաղթել է «Տորոնտոյին», իսկ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտն» առանց Ստիվեն Կարիի մրցակցի խաղահրապարակում ուժեղ է գտնվել «Նյու Օրլեանից» (122:114), որի կազմում Էնտոնի Դեւիսը վաստակել է 45 միավոր՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Ամերիկացի Ռասել Ուեստբրուկի 51 միավորներն օգնել են «Օկլահոմային», որը տանը լրացուցիչ ժամանակում պարտության է մատնել «Ֆինիքսին»՝ 113:110:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» խաղացող Դեմար Դեռոզանի դանքը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Տորոնտո» – «Քլիվլենդ»՝ 91:94 (23:28, 17:22, 27:21, 24:23)

«Դալաս» – «Հյուսթոն»՝ 98:106 (24:24, 26:28, 17:25, 31:29)

«Դետրոյտ» – «Օռլանդո»՝ 108:82 (24:22, 30:9, 32:20, 22:31)

«Բրուքլին» – «Ինդիանա»՝ 103:94 (20:27, 32:21, 20:31, 31:15)

«Նյու Օրլեան» - «Գոլդեն Սթեյտ»՝ 114:122 (22:32, 28:27, 31:33, 33:30)

«Մայամի» – «Շառլոտ»՝ 91:97 (23:21, 34:25, 20:27, 14:24)

«Օկլահոմա» – «Ֆինիքս»՝ 113:110 (լրացուցիչ ժամանակում) (25:40, 24:13, 28:30, 25:19, 11:8)

«Յուտա» - «Լեյքերս»՝ 96:89 (28:27, 20:16, 17:22, 31:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English