20:10  ,  15 հոկտեմբերի, 2016

Մեսին վերադարձը նշեց գոլով, «Բարսելոնայի» վստահ հաղթանակը

Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Դեպորտիվոյի» դարպասը:

Առաջին խաղակեսում կատալոնացիները խփեցին 3 գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Նախ դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան, այնուհետեւ աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

55-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ վնասվածքից վերականգնված Լիոնել Մեսին, որը 3 րոպե անց հաշիվը դարձրեց 4:0: 65-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողներով, սակայն «Բարսելոնան» չկարողացավ մեծացնել առավելությունը: Մեսին խաղադաշտից բացակայում էր հոկտեմբերի 22-ից, երբ վնասվածք էր ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում:

«Բարսելոնան» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ մեկ միավոր է զիջում առաջատար դարձած «Սեւիլիային», որը 3:2 հաշվով հաղթեց «Լուգանեսին»:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Դեպորտիվո»՝ 4:0

Ռաֆինյա, 21, 36, Լուիս Սուարես, 43, Լիոնել Մեսի, 58

Հեռացում՝ Լաուրե, 65 («Դեպորտիվո»)

«Լեգանես» - «Սեւիլիա»՝ 2:3

Դավիդ Տիմոր, 67, Ալեքսանդր Սզմյանովսկի, 69 - Ֆրանկո Վասկես, 25, Սամիր Նասրի, 58, Պաբլո Սարաբիա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում