20:24  ,  8 հոկտեմբերի, 2016

Ռումինացի ֆանատները ճայտրուկներ էին վառել «Հանրապետականում»

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի ֆանատները Հայաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի սկզբնամասում ճայտրուկներ էին վառել տրիբունայում: Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես մոտեցան հյուրերի երկրպագուներին եւ մարեցին կրակը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող խաղի արդեն 12-րդ րոպեին Հայաստանի թիմը պարտվում է 0:3 հաշվով: Սկզբնամասում կարմիր քարտ է ստացել ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում