Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում Լոնդոնի «Չելսին» միայն լրացուցիչ ժամանակում հաղթահարեց «Լեսթեր Սիթիի» արգելքը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Լրացուցիչ ժամանակում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ բերեց Սեսկ Ֆաբրեգասի դուբլը: «Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Լեսթեր» - «Չելսի»՝ 2:4 (2:2)
Սինձի Օկաձակի, 17, 34 - Գարի Կեյհիլ, 45+2, Սեսար Ասպիլիկուետա, 49, Սեսկ Ֆաբրեգաս, 92, 94
Հեռացում՝ Մարցին Վասիլեւսկի («Լեսթեր»), 88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում