01:04  ,  5 սեպտեմբերի, 2016

«Պարկենում» հայ երկրպագուների տրիբունան՝ Էրիկսենի անհաջող իրացրած 11 մետրանոցից հետո

Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած Դանիա Հայաստան ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում հայ երկրպագուները մեծաքանակ չեն եղել, սակայն նրանք շատ ակտիվ էին:

Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի՝ անհաջող իրացրած 11 մետրանոց հարվածից հետո հայ երկրպագուների ցնծությունն անսահման է եղել:

Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականը Հայաստանին հաղթել էր նվազագույն հաշվով: Էրիկսենը հաշիվը բացել էր առաջին խաղակեսում, իսկ 72-րդ րոպեին վրիպել էր 11 մետրանոցից:

Տեսանյութը՝ ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս